Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Ինֆեկցիոն–ալերգիկ արթրիտ

Արտասահմանյան գրականության մեջ հիշատակվում է այլ անվանումներով՝ «պոստանգինալ պոլիարթրիտ», «վարակային ռևմատիզմ», «երկրորդային քրոնիկական պոլիարթրիտ» և այլն։

Տվյալ հիվանդության ժամանակ հոդերում զարգացող բորբոքումները բնորոշվում են բարորակ և կարճատև ընթացքով (երբեմն կրկնվում են), հոդերի այլաձևություններ չեն առաջացնում և չեն ուղեկցվում սրտի փականների ախտահարումներով։ Հիմնականում հիվանդանում են դպրոցական տարիքի երեխաները։ Հիվանդների գերակշռող մեծ մասի մոտ հիվանդության սկզբի և կրած անգինաների, քրոնիկական վարակի սրացման, սուր շնչական հիվանդությունների միջև կապ է նկատվում։

 

Կլինիկան։ Հիվանդությունը սկսվում է սուր կամ ենթասուր ձևով և ջերմության բարձրացումով։ Հաճախ ընդգրկվում են երկու կամ երեք հոդ՝ սրունք-թաթային, ծնկային, ճաճանչ-դաստակային, դաստակի մանր հոդերը։ Հոդացավերը չափավոր են կամ թույլ, ֆունկցիոնալ խանգարումները բացակայում կամ թույլ են արտահայտված։ Ներքին օրգանների ախտահարումներ, որպես կանոն, չեն նկատվում։ Սրտանոթային համակարգի փոփոխությունները կրում են ֆունկցիոնալ բնույթ և կապված են արտասրտային նյարդավորման և սրտամկանի նյութափոխանակության պրոցեսների խանգարումների հետ (Ֆ.Ա. Բոգոմոլովա)։

 

Ռենտգենագրական հետազոտությունների ժամանակ հողերում և ոսկրերում նորմայից դուրս շեղումներ չեն նկատվում: Սուր հոդաբորբի դեպքում, որն ուղեկցվում է ջերմությամբ, շատ թե քիչ արտահայտված հոդային համախտանիշով, ընդհանուր վիճակի աննշան խանգարումով և երբեմն ալերգիկ ցանով՝ հիվանդությունն ավարտվում է 2-3 շաբաթվա ընթացքում։

 

Լաբորատոր քննություններով հայտնաբերվում է բարձր ԷՆԱ (մինչև 30-40 մմ/ժամում), անկայուն լեյկոցիտոզ, նեյտրոֆիլյոզ, էոզինոֆիլիա։

 

Բուժումը։ Օրգանիզմում վարակային օջախի առկայության դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ, դեսենսիբիլիզացիոն բուժում։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ